12 Ապրիլի, 2025

Օրերս մեծ հանդիսությամբ բացվել են հիմնանորոգված և նոր գույքով հագեցած Արթիկ քաղաքի թիվ 1, թիվ 3, թիվ 4 և Լեռնակերտ գյուղի մանկապարտեզները։ Միջոցառմանը ներկա են եղել Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը, Արթիկ համայնքի ղեկավար Անան Ոսկանյանը, Արթիկի Թեմի Առաջնորդ Գերաշնորհ Նարեկ Եպիսկոպոս Ավագյանը, Շիրակի մարզպետի և Արթիկի համայնքապետարանի աշխատակազմերի պատասխանատուները, Արթիկի համայնքի ավագանու անդամները, երեխաների ծնողները, լրատվամիջոցների ներկայացուցիչներ։

Տոնական օրը Նարեկ Եպիսկոպոս Ավագյանի օրհնությունից և բարեմաղթանքներից հետո ողջույնի և շնորհավորանքի խոսքով են հանդես եկել Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը, Արթիկ համայնքի ղեկավար Անան Ոսկանյանը։ Մանկապարտեզների բացման կապակցությամբ, շնորհավորելով ներկաներին, Արթիկ համայնքի ղեկավար Անան Ոսկանյանը նշել է, որ Արթիկ համայնքում մանկապարտեզների, կառուցման և հիմնանորոգման առումով կատարված աշխատանքները տեսանելի են բոլորին։
Համայնքի ղեկավարը նաև հավելել է, որ մոտ օրերս բացվելու են Հոռոմ և Նոր Կյանք գյուղերի նորակառույց մանկապարտեզները։
Կարևորելով նախադպրոցական կրթության դերը` համայնքի ղեկավարն ընդգծել է, որ ընթացքի մեջ են Արթիկ քաղաքի և Արևշատ գյուղի` 144 երեխայի համար նախատեսված «մոդուլային» տիպի մանկապարտեզների շենքերի շինարարական աշխատանքները։
Ավարտելով իր խոսքը` համայնքի ղեկավարը շնորհակալություն է հայտնել ՀՀ Կառավարությանը համայնքին ցուցաբերած աջակցության համար` հավելելով, որ կատարված աշխատանքի լավագույն գնահատականը նորակառույց մանկապարտեզ հաճախող երեխաների ժպիտը տեսնելն է։
Նորաբաց բոլոր մանկապարտեզները սաներին դիմավորելու են անհրաժեշտ բոլոր հարմարություններով և նոր գույքով։
Տոնական օրը գունագեղ և անմոռանալի են դարձրել Արթիկի համայնքապատկան ՀՈԱԿ-ների սաների
կատարումները։
Արթիկ քաղաքի նորաբաց թիվ 1 մանկապարտեզն երկհարկանի է,
հիմնանորոգման ամբողջ գումարը կազմում է 199 մլն 230.000 դրամ, որից 149 մլն 422.000 դրամը սուբվենցիայով տրվող գումարն է, իսկ 49 մլն 807.000 դրամը` համայնքի ներդրումը։
Շինարարական աշխատանքներն իրականացրել է «ԳՐԱՖՇԻՆ »ՍՊԸ-ն։
Արթիկ քաղաքի թիվ 1 մանկապարտեզը գույքով ապահովելու համար ՀՀ Կառավարությունը տրամադրել է 9 միլիոն 84  հազար դրամ։
 դրամ
 Արթիկ քաղաքի նորաբաց թիվ 3 մանկապարտեզն երկհարկանի կառույց է, հիմնանորոգման գումարը կազմել 223 մլն 144 հազար դրամ, որը տրամադրվել է ՀՀ Կառավարության կողմից։
Շինարարական աշխատանքներն իրականացվել են  «Այ Քոնսթրաքշն» ՍՊԸ-ի կողմից։
Ծրագրի շրջանակներում իրականացվել են մանկապարտեզի շենքի հիմնանորոգման, բակային տ բարեկարգման աշխատանքներ :
Արթիկի համայնքապետարանի տրամադրած միջոցներով կառուցվել է մանկապարտեզի ցանկապատը, անցկացվել է բակի ոռոգման ցանցը։
Արթիկ քաղաքի թիվ 3 մանկապարտեզը գույքով ապահովելու համար ՀՀ Կառավարությունը տրամադրել է 9 միլիոն 531 հազար դրամ։
Արթիկ քաղաքի նորաբաց թիվ 4 մանկապարտեզն երկհարկանի կառույց է, հիմնանորոգման գումարը կազմել 243 միլիոն 768 հազար դրամ, որը տրամադրվել է ՀՀ Կառավարության կողմից։
Շինարարական աշխատանքներն իրականացվել են  «Այ Քոնսթրաքշն » ՍՊԸ-ի կողմից։
Ծրագրի շրջանակներում իրականացվել են մանկապարտեզի շենքի հիմնանորոգման, բակային տարածքի բարեկարգման աշխատանքներ:
Արթիկի համայնքապետարանի տրամադրած միջոցներով կառուցվել է մանկապարտեզի ցանկապատը, անցկացվել է բակի ոռոգման ցանցը։
Արթիկ քաղաքի թիվ 4 մանկապարտեզը գույքով ապահովելու համար ՀՀ Կառավարությունը տրամադրել է 10 միլիոն 414 հազար դրամ։
Լեռնակերտ գյուղի նորաբաց երկհարկանի մանկապարտեզի հիմնանորոգման
ծրագրի ընդհանուր գումարը կազմում է 92 մլն 32.000 դրամ։
Ծրագրի գումարից 69 մլն 24.000 դրամը սուբվենցիայով տրվող գումարն է, իսկ 23 միլիոն դրամը` համայնքի ներդրումը։
Շինարարական աշխատանքներն իրականացվել են  «Գոհարիկ» ՍՊԸ-ի կողմից։
Լեռնակերտ գյուղի մանկապարտեզը գույքով ապահովելու համար ՀՀ Կառավարությունը տրամադրել է 7 միլիոն 243  հազար դրամ։

Լրահոս