28 Փետրվարի, 2024
ԱԺ-ում, «Մարդուն օրգաններ և (կամ) հյուսվածքներ փոխպատվաստելու մասին» օրենքում փոփոխություններ կատարելու հարցի քննարկման ժամանակ ՔՊ-ական պատգամավոր Արսեն Թորոսյանը կարևորելով երիկամի, լյարդի և այլ կենսական նշանակության օրգանների փոխպատվաստումը, ասաց․ «Հայաստանում ունենք տարեկան հեմոդիալեզ ստացող մոտ 1000 պացիենտ և ըստ տարբեր գնահատականների, նրանցից մոտ 700-ին անհրաժեշտ է երիկամի փոխպատվաստում։ Կարծում եմ հավելյալ ջանքեր պետք է գործադրենք ի վերջո էդ առաջին դեպքն ունենալու և առաջ գնալու համար։

Պարոն Գասպարյանը նշում է, որ գործելակարգերով ամեն ինչ կա, իհարկե կա, օրենքն էլ 2002 թվականից կա, 22 տարի առաջ է ընդունվել, բայց էդքան հեշտ լիներ, կունենայինք գեթ մեկ նման դեպք։ Սկսած հանրային գիտակցության փոփոխությունից, որ ի վերջո այո մահը վատ բան է, հատկապես դժբախտ պատահարներից, բայց էդ մահը կարող է լինել նոր կյանքի սկիզբ, մենք այդ հանրային կոմունիկացիան էլ պետք է տանենք։ Իմ մահվան դեպքում երբեք չեմ հրաժարվի իմ օրագանները հանձնել որևէ մեկին, եթե դրանք առողջ լինեն»,- ասել է Թորոսյանը:

Լրահոս