16 Հունիսի, 2023
ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանի գնահատմամբ Արմեն Աշոտյանի խափանման միջոցի պայմանների խախտելու հիմքով ձերբակալման և կալանքի ներկայացնելու հետ կապված քննչական մարմնի հայտարարությունը և հրապարակած ձայնագրությունը պետք է լինեին համոզիչ։

«Հատկապես հաշվի առնելով, որ ձերբակալումը տեղի ունեցավ արդեն իսկ տևական ժամանակ նախաձեռնված վարույթով: Անհրաժեշտ էր ցույց տալ [հստակ] ազատությունից զրկելու հետ չկապված տևական ժամանակ ընտրված կոնկրետ խափանման միջոցի` բացակայելու արգելքի պայմանների և այդ պայմանները խախտելու միջև կապը:

Մարդու անձնական ազատության իրավունքի սահմանափակման համար պետությունն ակնհայտորեն պարտավոր է ապահովել իր գործողությունների հստակություն ու հիմնավորումների բարձր աստիճանը

Այս պայմաններում կալանքի միջնորդության քննությունը պետք է ենթարկվեր հրապարակային քննության, առավել ևս, որ ՀՀ քրեական դատավարության նոր օրենսգիրքը տալիս է նման հնարավորություն: Ավելին, այս կարգավորումը նոր օրենսդրության հիմնարար արժեքներից է:

Կոնկրետ դեպքում չի կարող լինել նաև նախաքննության գաղտնիքի հարց, քանի որ քննչական մարմինն ինքը արդեն գործի հանգամանքները հանրայնացրել է:

Այս պարագայում հիմնավորման բեռը պետության պարտավորությունն է:

Քննչական մարմնի հայտարարությունն ունի նաև փաստաբանի ինստիտուտը վարկաբեկող և վտանգներ պարունակող ձևակերպումներ ու մասեր: Նման բնույթի հայտարարությունները, ձևակերպումները պետք է բացառվեն առհասարակ»,- Facebook-ում գրել է Թաթոյանը։

Հիշեցնենք Արմեն Աշոտյանը երկու ամսով կալանավորվել է։ Նրան տեղափոխել են «Նուբարաշեն» ՔԿՀ։

 

 

Լրահոս