16 Հունիսի, 2023

Կառավարությունն այսօր հավանության է արժանացրել «ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մաuին» ՀՀ օրենքների նախագծերին: Այս մասին հայտնում են ՀՀ ԲԴԽ-ից։

Դատական պրակտիկայի ամփոփումը, ինչպես նաև քաղաքացիական գործեր քննող դատավորների շրջանում անցկացված հարցումները թույլ են տալիս եզրակացնել, որ ողջամիտ ժամկետներում քաղաքացիական գործերի քննության սկզբունքի խախտմանը հանգեցնող հիմնական պատճառներից է քաղաքացիական գործերի ահռելի քանակը։

Դատական պրակտիկայի ուսումնասիրությունը վկայում է այն մասին, որ ներկայումս դատարանների ծանրաբեռնվածությունը մեծապես պայմանավորված է գումարի բռնագանձման պահանջով հայցադիմումների և վճարման կարգադրություն արձակելու մասին դիմումների մեծ ծավալով, մասնավորապես 2020 թվականից 2022 թվականի ընթացքում ընդհանուր իրավասության դատարան է ներկայացվել շուրջ 441.128 հայցադիմում, որից 395,149-ը եղել են գումարի բռնագանձման պահանջի մասին:

Նշված գործերով մեծ թիվ են կազմում կապի, կոմունալ ոլորտների գազի, ջրի և էլեկտրաէներգիայի մատակարարում իրականացնող կազմակերպությունների, ինչպես նաև բանկերի, ապահովագրական կազմակերպությունների կողմից ներկայացված հայցադիմումները և դիմումները: Վերոնշյալ խնդիրների լուծման տարբերակ կարող է հանդիսանալ գումարի բռնագանձման պահանջներով գործերի լուծման այլընտրանքային արդյունավետ մեխանիզմների ներդրումը: Նախագծով առաջարկվում է գումարի բռնագանձման պահանջներով գործերի մի մասը հանձնել նոտարների քննությանը նախատեսելով հստակ չափանիշներ, որոնք թույլ կտան սահմանելու նոտարին ենթակա գործերի շրջանակը:

Այս փոփոխություններով դատարանները կբեռնաթափվեն շուրջ 80 տոկոսով:

 

Լրահոս