Այս պահին տեղում աշխատում են քննչական խումբն ու դատական բժիշկը։
Շամշյանի տեղեկություններով մահացածը ՌԴ 24-ամյա քաղաքացի է, ով այս տարվա հունիսի 4-ին Մոսկվա-Երևան չվերթով ժամանել էր Հայաստան։
Եվ երբ 2 օր նրա մասին մայրը տեղեկություն չի ունեցել, դիմել է ոստիկանության «Զվարթնոց» գծային բաժին և հայտնել, որ մինչև օրս իր աղջկա վերաբերյալ տեղեկություն չունի։ Դեպքի փաստով սպանություն հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Շամշյանի տեղեկություններով ոստիկանությունն արդեն շոշափելի արդյունքներ ունի կատարված սպանության բացահայտման վերաբերյալ, սակայն նախաքննության շահերից ելնելով, որոշ մանրամասներ այս պահին չենք հրապարակում։