Դեռ այս տարվա հոկտեմբերի 14-ին գրել էինք, որ, մեզ հասած տեղեկությունների համաձայն, ՔՊ-ականների մի հատված արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանին է առաջարկել Ամբակում Գրիգորյանի թեկնածությունը, սակայն նախարար Մինասյանը մերժել է։ Մեզ հասած լուրերի համաձայն նրան հասկացրել են, որ Գրիգորյանը միակ արժանի թեկնածուն է:
Արդյունքում ամիսներ անց նախարար Մինասյանի մերժումից հետո, իրավապահ համակարգը հաշվի չառավ նախարարի ցանկությունն ու նշանակեց իր ցանկալի թեկնածուին, քանի որ քաղաքական թիմը նրան էր տեսնում ՔԿՀ ղեկավարի պաշտոնում»: