Քննարկել են ԱՀ խմբակցությունների երեկվա համատեղ հայտարարության տեքստը։ Ելույթ է ունեցել Սամվել Շահրամանյանը, ասել, որ Եռաբլուրում, մեծ հաշվով, իր հիմնական ասելիքն ասել է, համառոտ ընդգծել է, որ իրենց գերխնդիրն արցախցիների իրավունքների եւ գլխավորապես վերադարձի իրավունքը վերականգնելն է: Նա թվարկել է բոլոր քայլերը, որոնք այդ ուղղությամբ արվել են, կարեւորել է հատկապես Վարդան Օսկանյանի գլխավորած հանձնախմբի գործունեությունը, միեւնույն ժամանակ ընդգծել, որ առանց Հայաստանի աջակցության այդ խնդիրը դժվար է լուծել։
Նշենք, որ բոլոր խմբակցությունների անունից երեկ հայտարարություն տարածեցին` կոչ անելով ՄԱԿ-ին, ԵԱՀԿ-ին, ՀՀ իշխանություններին, որպեսզի յուրաքանչյուրն իր մանդատի եւ իրավասության ներքո օրակարգային դարձնի Արցախի ժողովրդի հավաքական կերպով հայրենիք վերադառնալու իրավունքի հարցը: Հատուկ նիստից հետո ֆուրշեթ է կազմակերպվել, նաեւ Արցախի անկախությանը նվիրված ցուցահանդես»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում։