«Հրապարակ» թերթը գրում է.
«Արցախցի Տիգրան Ուլուբաբյանին ոստիկանության Լոռու մարզային վարչությունում բռնության ենթարկած ոստիկաններից մեկը` Գոռ Խարաթյանը, համակարգում հայտնի է որպես «շրջիկ» ջարդարար, որի սադիստական ունակություններն օգտագործում են մարզի բոլոր քաղաքներում, երբ նրա կարիքը զգացվում է։
Այս դեպքով անգամ վարույթ կա հարուցված` տուժող կողմի դիմումի համաձայն, որով պահանջում են ծեծի անմիջական մասնակից Գոռ Խարաթյանին պատասխանատվության ենթարկել։ Ինչ վերաբերում է Լոռու մարզային վարչության պետ Խորեն Բորխոյանին, որը ենթակային ծեծելու հրահանգ է տվել, նա էլ աչքի չի ընկնում անբասիր կենսագրությամբ, հայտնի է «տեխասմոտր» կեղծելու գործերով։ Նշենք, որ վերջին օրերին տասնյակ քաղաքացիներ Քննչական կոմիտեի շենքի առջեւ ակցիա են իրականացնում՝ պահանջելով պատժել ջարդարարներին»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում