«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացրել էր, որ 2025 թ.-ից ՔՊ-ն «Տրանսպորտային բարեփոխում» փաթեթավորմամբ պատրաստվում է բարձրացնել տրանսպորտի ուղեվարձը: Չնայած, որ հանրային մեծ աղմուկից հետո նախագիծը փոփոխությունների ենթարկվեց ու մի քանի անգամ հետաձգվեց, բայց հունվարի 1-ից տրանսպորտի նոր սակագներն արդեն ուժի մեջ են մտնելու, եւ քաղաքացիները ստիպված են լինելու տրանսպորտով երթեւեկելու համար ավելի թանկ վճարել:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ «Մայր Հայաստան» խմբակցությունը Երեւանի ավագանու սեպտեմբերի 10-ին կայանալիք նիստի օրակարգ է բերել մի նոր նախագիծ, որով առաջարկվում է տրանսպորտի ուղեվարձի հետեւյալ սակագները.
1 օրվա համար ֆիզիկական քարտ-տոմս կամ օնլայն հավելվածով էլեկտրոնային տոմս ձեռք բերելու դեպքում ֆիզիկական քարտ-տոմսի կամ օնլայն հավելվածով էլեկտրոնային տոմսի ակտիվացման պահից 24 ժամվա ընթացքում բոլոր տրանսպորտային միջոցներից անսահմանափակ ուղեւորություն կատարելու հնարավորություն 400 դրամով,
7 օրվա համար ֆիզիկական քարտ-տոմս կամ օնլայն հավելվածով էլեկտրոնային տոմս ձեռք բերելու դեպքում ֆիզիկական քարտ-տոմսի կամ օնլայն հավելվածով էլեկտրոնային տոմսի ակտիվացման պահից 30 օրվա ընթացքում 7 օր բոլոր տրանսպորտային միջոցներից անսահմանափակ ուղեւորություն կատարելու հնարավորություն 2.000 դրամով,
30 օրվա համար ֆիզիկական քարտ-տոմս կամ օնլայն հավելվածով էլեկտրոնային տոմս ձեռք բերելու դեպքում ֆիզիկական քարտ-տոմսի կամ օնլայն հավելվածով էլեկտրոնային տոմսի ակտիվացման պահից 90 օրվա ընթացքում 30 օր բոլոր տրանսպորտային միջոցներից անսահմանափակ ուղեւորություն կատարելու հնարավորություն 5.500 դրամով,
180 օրվա համար ֆիզիկական քարտ-տոմս կամ օնլայն հավելվածով էլեկտրոնային տոմս ձեռք բերելու դեպքում ֆիզիկական քարտ-տոմսի կամ օնլայն հավելվածով էլեկտրոնային տոմսի ակտիվացման պահից 1 տարվա ընթացքում 180 օր բոլոր տրանսպորտային միջոցներից անսահմանափակ ուղեւորություն կատարելու հնարավորություն 20.000 դրամով,
365 օրվա համար ֆիզիկական քարտ-տոմս կամ օնլայն հավելվածով էլեկտրոնային տոմս ձեռք բերելու դեպքում ֆիզիկական քարտ-տոմսի կամ օնլայն հավելվածով էլեկտրոնային տոմսի ակտիվացման պահից 365 օր բոլոր տրանսպորտային միջոցներից անսահմանափակ ուղեւորություն կատարելու հնարավորություն 35.000 դրամով»:
Մանրամասները «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։