«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
«Ժողովուրդ» օրաթերթը դեռ նախորդ տարի գրել էր, որ ՔՊ խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը, ի թիվս այլոց, Արմեն Փամբուխչյանի դեմ էլ է կոմպրոմատների մի ողջ «թղթապանակ» ներկայացրել կուսակտիվի նիստին, որպեսզի ապացուցի, որ Փամբուխչյանը կոռուպցիոն մի շարք գործարքների մեջ է թաթախված։
Այս թվարկումներից հետո Անդրանիկ Քոչարյանը նաեւ լրատվամիջոցների բացահայտումներն է մեջբերել, ըստ որոնց՝ Երեւանի փոխքաղաքապետ, ՔՊ վարչության անդամ Արմեն Փամբուխչյանի 71-ամյա հայրը 40 հեկտար հող է ձեռք բերել Արմավիրի մարզում՝ դեղձի այգիներ հիմնելու համար։ Փամբուխչյանը այս նպատակով նաեւ 1,5 միլիարդ դրամի վարկ է ստացել եւ 102 մլն դրամ (մոտ 270 հազար ԱՄՆ դոլար) պետությունից՝ որպես սուբսիդիա՝ «պրիզ»։
Իսկ ՔՊ խմբակցության պատգամավորներ Սիսակ Գաբրիելյանից եւ Հրաչյա Հակոբյանից Անդրանիկ Քոչարյանը ներողություն էր խնդրել` նրանց գործարարների «դեղ ցրողներ» և «կոռումպացվածներ» անվանելու համար»: