«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․
«ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը օգոստոսի 23-ին «Հենդլ» ՍՊԸ-ից գնել է 126 հազար դրամ արժողությամբ նարդի։
«Հենդլ» ՍՊԸ-ին պատկանող սրահը Բուզանդ փողոցում գտնվող «Վերնիսաժում» վաճառակետ ունի եւ վաճառում է ոչ այնքան մատչելի արժեք ունեցող շախմատ, նարդի, հուշանվերներ, ժամացույցներ եւ այս ամենը փայտի փորագրությամբ։
Նարդիի ամենաէժան տարբերակը նշված խանութում 33 հազար դրամ է եւ աստիճանաբար թանկանում է հասնելով մինչեւ 300-360 հազար դրամի։
Գնումը կատարվել է ներկայացուցչական ծախսերի շրջանակում նախարարի տեղակալի կողմից օտարերկրյա բարձրաստիճան պաշտոնյայի Հայաստան կատարած այցի ընթացքում նվիրելու համար։
Նախարարը նախապես չի տեղեկացվել նվերի արժեքից, իսկ տեղեկանալուց հետո հանձնարարել է անցկացնել ծառայողական քննություն, քանի որ բարձր արժեք ունեցող նվերներ հանձնելն անթույլատրելի է համարում։
Նշենք նաեւ, որ ծախսված գումարն արդեն իսկ վերադարձվել է պետբյուջե։
Կից ներկայացնում ենք նաեւ վճարման անդորրագիրրը», – հարցին ի պատասխան նախարարությունից տրամադրել էին նաեւ վճարման անդորրագիրը։
Ստացվում է, որ էկոնոմիկայի նախարարի տեղակալը, առանց նախարարին տեղյակ պահելու, թանկարժեք նվերներ է գնել պետբյուջեից հատկացված գումարով, ապա նախարարի ճնշումներից հետո նվերի համապատասխան գումարը վերադարձրել է պետբյուջե։
Եվ այսքանով պատիժն ավարտվում է. սակայն «Ժողովուրդ» օրաթերթը առաջիկայում կպարզի եւ կներկայացնի, թե էկոնոմիկայի նախարարի տեղակալներից ով է թանկարժեք նարդիի գնումը կատարած տեղակալը»: