25 Սեպտեմբերի, 2024

Այսօր՝ սեպտեմբերի 25-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17:15-ի սահմաններում Երևանի 103 շտապօգնության 6-րդ ենթակայանից ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել, որ շտապօգնության բժիշկների թիվ 62 խումբը կանչով մեկնել է Նորագավիթ 1-ին փողոցի 1-ին հասցեում գտնվող «Առանցք» ՍՊԸ-ի տարածքում կառուցվող էլիտար շենքի տարածք, որտեղ հայտնաբերել են տղամարդու դի։

Shamshyan-ի հաղորդմամբ՝ ոստիկանները, պարեկներն ու քննիչները նշված հասցեում գտնվող կիսակառույց շենքի տարածքում հայտնաբերվել են Լոռու մարզում հաշվառված 69-ամյա Էդվարդ Մ.-ի դին։

Ըստ նախնական տեղեկությունների՝ նա կա՛մ անզգուշաբար նշված կիսակառույց շենքի 5-րդ հարկից վայր է ընկել, կա՛մ ինքնասպանություն գործելու եղանակով իրեն ցած է նետել։

Դեպքի փաստով Շենգավիթի քննչական բաժնում «սպանություն» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Լրահոս