19 Ապրիլի, 2023
Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանի նկատմամբ նախաքննությունն ավարտական փուլում է։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Ռուբեն Մելիքյանը։

«Իմ գործընկեր Ռուբեն Հակոբյանի հետ միջնորդել ենք կատարել «ցուցմունքը տեղում ստուգելու» քննչական գործողություն (ՔԴՕ 225 հոդված), այն է հնարավորություն տալ Մհերին դեպքի վայրում վերարտադրել իր ցուցմունքը, տեղում ցույց տալ, թե ով որտեղ էր նստած, հետո որ ուղղությամբ շարժվեցին, որտեղ էին կանգնած ինքն ու Վ.Վարդանյանը հարվածի պահին։

Կարծում ենք այս միջնորդությունը մերժելու հիմքեր չկան, քանի որ ցուցմունք տալը մեղադրյալի ԻՐԱՎՈՒՆՔՆ Է (այսինքն մեղադրյալն իրավունք ունի պահանջել ցուցմունք տալ), իսկ համաձայն ՔԴՕ 6-րդ հոդվածի 51-րդ կետի ներքո «ցուցմունքը տեղում ստուգելը» ցուցմունք տալու եղանակներից մեկն է»,- գրել է նա։

Լրահոս