30 Մարտի, 2023

Ինչպես արդեն հայտնել ենք,

2023 թվականի մարտի 30-ին «Հրապարակ» օրաթերթում զետեղվել է «Ինչու է Նարեկ Սարգսյանը տեղափոխվել «Սևան» ՔԿՀ» վերտառությամբ հոդված:

Վերոնշյալ հրապարակման կապակցությամբ` Արդարադատության նախարարությունը հայտնում է, որ Նարեկ Սարգսյանի դատավճիռն ի կատար ածելու վերաբերյալ կարգադրությունը Քրեակատարողական ծառայությունում ստացվել է 2022 թվականի հուլիսի 19-ին:

Համաձայն դատավճռի Նարեկ Սարգսյանը կատարել է ծանր հանցանք, դատապարտվել է 10 տարին չգերազանցող ժամկետով ազատազրկման, ռեցիդիվ չի ունեցել:

ՀՀ քրեակատարողական օրենսգրքի 59-րդ հոդվածի 2-րդ մասի և 96-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն ծանր հանցանքների կատարման համար 10 տարին չգերազանցող ժամկետով ազատազրկման դատապարտված, հանցագործությունների ռեցիդիվ չունեցող անձինք պատիժ են կրում միջին անվտանգային գոտու մեղմ պայմաններում: Նույն օրենսգրքի 58-րդ հոդվածի համաձայն պատժի կրման համար քրեակատարողական հիմնարկը և համապատասխան անվտանգային գոտին որոշում է Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնում գործող տեղաբաշխման հանձնաժողովը ընտրելով դատապարտյալի նախկին մշտական կամ մերձավոր ազգականների բնակության վայրին հնարավորինս մոտ գտնվող քրեակատարողական հիմնարկ: Նկատի ունենալով, որ միջին անվտանգային գոտու մեղմ «Արթիկ» և «Սևան» քրեակատարողական հիմնարկներում, ինչպես նաև հաշվի առնելով, որ Նարեկ Սարգսյանը նախկինում մշտական բնակվել է Երևան քաղաքում, Հանձնաժողովը վերջինիս պատժի կատարումը նշանակել է նրա բնակության վայրին հնարավորինս մոտ «Սևան» քրեակատարողական հիմնարկում, որտեղ նա տեղափոխվել է 2022 թվականի օգոստոսի 5-ին:

 

Լրահոս