«Հայկական ժամանակ» թերթը գրում է.
«Վերջին շրջանում տարածվող լուրերի համաձայն ԱԺ նախկին պատգամավոր Միհրան Պողոսյանը և իր ընտանիքը լքել են Հայաստանը։
«Հայկական ժամանակ»-ին հայտնի դարձավ, որ Պողոսյանն իսկապես որոշ ժամանակ է չի բնակվում «Մոնումենտի» իր շքեղ առանձնատանը։
Մենք այցելեցինք այն թաղամաս, որտեղ գտնվում է Միհրան Պողոսյանի առանձնատունը։ Տան աշխատակիցներից մեկը մեզ փոխանցեց, որ թեև տանը բնակվողներ կան, սակայն տվյալ պահին աշխատանքի են։ Աշխատակիցը չհստակեցրեց, թե ովքեր են բնակիչները և երբ կվերադառնան։
Տեղի բնակիչների պնդմամբ կարմիրով նշված առանձնատունը ևս պատկանում է Միհրան Պողոսյանին
Հիշեցնենք ՀՔԾ-ն վերաբացել է Միհրան Պողոսյանի Պանամայում գրանցած օֆշորային ընկերությունների վերաբերյալ հարուցված քրեական գործը»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում:
7