24 Հունվարի, 2020

 «Իրավունք» թերթը գրում է.

«Մեր հավաստի տեղեկություններով ՀՀ նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանի փեսան Անրի Վարդանյանը, կնշանակվի Երեւան քաղաքի քննչական կոմիտեի քննչական վարչության պետ: Մեր աղբյուրի պնդմամբ վերջինս արդեն փաստացի նշանակվել է:

Նշենք, որ Ա. Վարդանյանը Զվարթնոցի մաքսատան պետն է:

Հիշեցնենք, որ դեռեւս անցյալ տարվա վերջին պարոն Ջհանգիրյանը դիմել էր վարչական դատարան պահանջելով առ ոչինչ ճանաչել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի 2008 թվականի փետրվարի 23-ի երկու հրամանները:

Պահանջը վերաբերում է Ջհանգիրյանին գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնից ազատելու, ինչպես նաեւ արդարադատության առաջին դասի պետական խորհրդականի դասային աստիճանից զրկելու մասին հանրապետության նախագահի հրամանագրերին»:

Մանրամասները թերթի այսօրվա համարում

Լրահոս