16 Հունվարի, 2017

Խաբարովսկում առևանգել և սպանել են հայազգի գործարարի որդուն 25-ամյա Անդրեյ Մուրադյանին, որն անհետացել էր հունվարի 10-ին։ Ավելի ուշ պարզվել է, որ նրան առևանգել են։ Հանցագործները երիտասարդին պահել են մի քանի օր և որպես փրկագին պահանջել են 20 մլն ռուբլի:

Ինչպես հաղորդում է gubernia.com-ը, հանցագործները մտքափոխվել են, պարանով խեղդամահ են արել երիտասարդին, որից հետո փաթաթել են պոլիէթիլենային պարկով և այրել երկաթգծի կայարանի մոտ։

2 հանցագործները, որոնք 25-26 տարեկան են, ձերբակալվել են։

Նշենք, որ մի քանի տարի առաջ հոսանքի հարվածից մահացել էր Մուրադյանների ավագ որդին Ալեքսանդրը։ Եղբայրների աճյունը կտեղափոխվի Հայաստան։

Լրահոս