Հրապարակը գրում է. «Մանվել Գրիգորյանի ընտանիքին պատկանող Էջմիածնում գործող «Գրիգոր Լուսավորիչ» համալսարանից, որտեղ նաեւ քոլեջ է գործում, նոր ուսումնական տարվան ընդառաջ զանգվածային «արտագաղթ» է սկսվել: Էջմիածնի բնակիչներից տեղեկացանք, որ մարդիկ գեներալի հետ կատարվածից հետո որոշել են նրան պատկանող կրթահամալիրից, հատկապես քոլեջից, հանել նաեւ իրենց երեխաներին, մինչդեռ, որոշ տեղեկություններով, ժամանակին այդ քոլեջում ուսանելն ապահովության որոշակի երաշխիք է եղել շատերի համար:
Ի դեպ, մեզ հաղորդեցին, որ գեներալի նախկին հիվանդությունն է գլուխ բարձրացրել քաղցկեղը, եւ շաքարի բաղադրությունն է արյան մեջ բարձր 24 միավոր»։
10