«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Էջմիածինցի քրեական հեղինակություն Արթուր Ասատրյանի` Դոն Պիպոյի գործը կարծես թե տեղում դոփում է:
Ինչպես հայտնի է, նա կալանավովել էր հունիսի 19-ին, այնուհետև նրան մեղադրանք էր առաջադրվել երեք անձի առևանգելու, նաև ապօրինի զենք-զինամթերք պահելու համար:
Եվ ահա, «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ քրեական հեղինակության ցուցումով առևանգված անձանցից միայն երկու հոգի է ցուցմունք տվել: Ավելին, Ասատրյանի կալանավորումից անցել է 16 օր, սակայն մինչ օրս առևանգված անձանց և նրա միջև առերեսում չի եղել:
Հիշեցնենք, որ Դոն Պիպոյի դեմ մահափորձ էր կազմակերպվել. ըստ շրջանառվող լուրերի մահափորձի պատվիրատուն եղել է Արտյոմ Հարությունյանը, որը հայտնի է Արտյոմ Կանևսկո անվամբ: Եվ Դոն Պիպոն էլ, ըստ քրեական գործի նյութերի, կազմակերպել էր Կանևսկոյի մարդկանց առևանգելը»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում: