21 Հունիսի, 2022

«Իրավունք» թերթը գրում է.

«Համացանցում տարածված տեղեկությունների համաձայն` ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը պատրաստվում է վայր դնել պատգամավորական մանդատը:

Որոշ շշուկների համաձայն` սապայմանավորված է առաջիկայում սպասվող մի նոր «ռեբրենդինգի» ենթարկված շարժման մեկնարկով: Սակայն շրջանառվող լուրերը Ղազինյանը չի մեկնաբանում:

Այդուհանդերձ, նշենք, որ նա երեկ «Դիմադրության» շարժման հրատապ երթին կրկին մասնակցում էր, ընդ որում` բավական բարձր տրամադրությամբ»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում։

 

Լրահոս