Ավելին Հայաստանում արտադրված մսամթերքի, մշակված մրգի ձեռքբերման դիմաց կատարված անկանխիկ փողային վճարումների 3 տոկոսը կհաշվանցվի կառավարության սահմանած կարգով։ Կառավարությունն այս տարբերակով փորձում է ստվերը կրճատել եւ շուրջ 30 տոկոսով կամ 86 մլրդ դրամով ավելացնել հարկման բազան, նաեւ լրացուցիչ հավաքագրել շուրջ 6 մլրդ դրամ ԱԱՀ գյուղացիների սուղ միջոցներից։
Կհաջողվի արդյոք, թե ոչ, ցույց կտա ժամանակը, բայց այն, որ գյուղատնտեսները սա ոչ միանշանակ են ընդունելու, պարզից էլ պարզ է: Ըստ էկոնոմիկայի նախարարության Հայաստանում գյուղատնտեսության ոլորտում փոքր եւ միջին տնտեսավարողները ակնհայտորեն թաքցնում են շրջանառության իրական ծավալները շուկայում մրցունակ լինելու համար։ Եւ այսպես, մի քանի գյուղատնտես խոշորների երեսից տուժելու են չարքաշ աշխատող գյուղացիները:
Ամբողջական հոդվածը օրաթերթի այսօրվա համարում։