«Հրապարակ» օրաթերթը գրում է.
«Այսօր Մադրիդում կավարտվի ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը: Նախ գագաթնաժողովում ՆԱՏՕ-ի ռազմավարական հայեցակարգը վերանայվեց, ավելի ճիշտ` նոր հայեցակարգ ընդունվեց, որն անվանվել է Madrid Strategic Concept: Երկրորդ ուշագրավ զարգացումը ՆԱՏՕ-ի անպատկերացնելի տեխնիկական եւ քանակական ընդլայնումն է համարյա Ռուսաստանի սահմանին:
ԱՄՆ Հինգերորդ բանակային կորպուսի մշտական բազա եւ կենտրոնակայան է տեղակայվելու Լեհաստանում: ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն այս ամենը ձեւակերպել է այսպես` Պուտինը երազում էր Եվրոպայի ֆինլանդիզացիա (Finlandization), ստացավ ճիշտ հակառակը` ողջ Եվրոպայի ՆԱՏՕիզացիա (NATOization):
Հովածն ամբողջությամբ` թերթի այսօրվա համարում:
5