«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
«Պետական եկամուտների կոմիտեն Ազգային ժողովից պահանջում է լիազորությունների ընդլայնում, որով հասանելիություն կլինի բանկային գաղտնիք համարվող տեղեկություններին, ընդ որում առանց դատարանի որոշման։
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այդ նպատակով առաջարկվում է փոփոխություններ կատարել «Բանկային գաղտնիքի մասին» եւ «Ապահովագրության եւ ապահովագրական գործունեության մասին» օրենքներում։ Գործող օրենսդրական կարգավորումներով հաճախորդների վերաբերյալ բանկային գաղտնիք կազմող տեղեկությունները բանկը հարկային մարմնին կարող է տրամադրել միայն դատարանի որոշման հիման վրա։
Այսպես ստացվում է, որ տնտեսվարողը մի օր շատ պատահական կարող է հայտնաբերել, որ իր բանկային գաղտնիք համարվող ու Սահմանադրությամբ երաշխավորված իրավունքը ոտնահարվել է: Սա մեծ աղմուկ է առաջացրել գործարարների, իրավաբանների ու մասնագետների միջավայրում, եւ նոր բունտ է հասունանում այդ թեմայով:
Հոդվածն ամբողջությամբ` թերթի այսօրվա համարում: