«Հրապարակ» օրաթերթը գրում է.
«Արցախի ԱԽ նախկին քարտուղար Սամվել Բաբայանն ու թիմը վերջին շրջանում իշխանությունների դեմ դեմարշներ են անում․ որոշ նախաձեռնություններում միանում են ընդդիմությանը փորձելով զիջումներ կորզել Արայիկ Հարությունյանից: Արցախի մեր աղբյուրներն ասում են, որ Բաբայանին հաջողվել է հասնել որոշ բանի: Պետության հետ պայմանավորվածություն է ձեռք բերել բնակարանաշինության պետական ծրագրին մասնակցելու հարցում:
Արտոնյալ պայմաններով փորձում է վարկ ստանալ եւ բնակարաններ կառուցել հետագայում կրկին պետությանը վաճառելու, անտուն արցախցիներին բնակարանով ապահովելու համար: Անգամ տարածքներն են նշում․ մեկը զագսի շենքին հարակից տարածքում, Ստեփանակերտի «տատի-պապիի» արձանի մոտակայքում, մյուսը նրա վաղեմի ընկեր «ցեխավիկ» Էդոյի կիսակառույց շենքն է Ստեփանակերտի կենտրոնական մասում»:
Հոդվածն ամբողջությամբ` թերթի այսօրվա համարում: