22 Հունիսի, 2022

Անցած տարվա փետրվարին արված գաղտնի ձայնագրությունում Գագիկ Ջհանգիրյանը հորդորում է այն ժամանակ դեռ ԲԴԽ նախագահի պաշտոնը զբաղեցնող Ռուբեն Վարդազարյանին հրաժարական տալ եւ խոսում է քրեական գործերի ընթացքին միջամտելու մասին։ «Չգիտեմ։ Իրանց հրահանգն արդեն ուրիշ տեղից ա գալիս։ Էդ մարդը չի տալու, իրան էլ են հրահանգ տալու, ես չեմ կարա։ Ես քո առաջ եմ գառանտ։ Ինչ կարացել, արել եմ, որ քո ասած ժամկետը, դեմքը պահես»,- ձայնագրության մեջ ասում է Ջհանգիրյանը, ինչն էլ մի շարք հարցեր է առաջ բերում։

Ո՞վ և ի՞նչ հրահանգ պետք է տա, եւ ո՞վ կատարի։ Ո՞ւմ նկատի ունի ԲԴԽ նախագահի պարտականությունները կատարողը։ Եթե անգամ հրահանգ կա, ապա դա ի՞նչ հիմունքներով է իրականացվում, գրավո՞ր, թե՞ բանավոր է այն լինելու, ու, վերջապես, օրինական ուժ ունենալո՞ւ է այն։ Սրանք բոլորը հարցեր են, որ իրենց պատասխանները պետք է պարտադիր իրավական հարթությունում ստանան։ Նորից, սակայն, հարց է քաղաքական իշխանությունն ու պատկան բոլոր օղակները բավարար կամք կունենան արդյոք արդարամտորեն եւ հետեւողական քննելու ու ստանալու բոլոր հարցերի պատասխանները»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում:

Լրահոս