15 Հուլիսի, 2020
 (Լուսանկարում ձախից աջ Անդրանիկ Փիլոյան, Ժիրայր Պողոսյան, Արտակ Տոնոյան)

Այսօր հուլիսի 15-ին, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրերով երեք զինծառայողի գեներալ-մայորի զինվորական կոչում է շնորհվել։

Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 2-րդ մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի գեներալ-մայորի զինվորական կոչում է շնորհվել

Նշենք, որ հայ-ադրբեջանական սահմանի հյուսիս-արևելյան Տավուշի հատվածում, հուլիսի 12-ից սկսված մարտական գործողությունների արդյունքում զոհված ՀՀ ԶՈՒ 4 զինծառայողը ևս այսօր նախագահի հրամանագրերով հետմահու պարգևատրվել է:

Մասնավորապես մայոր Գարուշ Վեմիրի Համբարձումյանը պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով, կապիտան Սոս Փայլակի Էլբակյանը «Արիության» մեդալով, իսկ կրտսեր սերժանտներ Սմբատ Գևորգի Գաբրիելյանն ու Գրիշա Վահանի Մաթևոսյանը «Մարտական ծառայության» մեդալով:

armtimes.com

Լրահոս