28 Մարտի, 2025
Ազգային և պետական գործիչ Աշոտ Նավասարդյանն այսօր կդառնար 75 տարեկան՝ իր ֆեյսբուքյան էջում գրելէ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

«Աշոտ Նավասարդյանի անունը շոշափվում էր դեռ սովետական ժամանակահատվածում ընդհատակում գործող Ազգային միացյալ կուսակցության շարքերում ունեցած իր պայքարով` հանուն անկախության և ազգային հիմնախնդիրների առաջ մղման, ապա ազգային ազատագրման պայքարի, Անկախության բանակի հիմնադրումից մինչև ՀՀ առաջին հասարակական-քաղաքական միավորի` ՀՀԿ-ի ստեղծմամբ:

Աշոտ Նավասարդյանը գաղափարի մարտիկ էր, նվիրյալ, որի ողջ կենսագրությունը կապված էր մեր պետականության, ազգային գաղափարների և պայքարի հետ»,-գրել է Աբրահամյանը։

Լրահոս