«Ես մտածեցի, որ ավելի լավ է բանակցել, Գերագույն առաջնորդն ասաց, որ ԱՄՆ-ի հետ չենք բանակցելու, ես էլ ասացի, որ չենք բանակցի ԱՄՆ-ի հետ։ Բայց մենք պետք է համապատասխան ուղիներ գտնենք խնդիրները լուծելու համար»,- նրա խոսքերն է մեջբերում IRNA-ն։
Նա նշել է, որ հավատում է բանակցություններին, սակայն երկիրը կմնա Խամենեիի կողմից սահմանված դիրքում։
«Ես կարող եմ ունենալ իմ համոզմունքները, բայց երբ Գերագույն առաջնորդն ուղղություն է սահմանում, մենք պետք է հարմարվենք դրան», — ասել է նախագահը:
Նրա խոսքով` երկրում տնտեսական օղակը սեղմվում է, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դիմում է առավելագույն ճնշման և պատժամիջոցների:
Փեզեշքիանն իր հայտարարություններն արել է երկրի խորհրդարանում էկոնոմիկայի և ֆինանսների նախարարին անվստահություն հայտնելու հարցի քննարկման ժամանակ։