Այսօր՝ մարտի 3-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 16։10-ի սահմաններում Զովունի-Եղվարդ ավտոճանապարհին բախվել են «Lada Largus» մակնիշի և «Hyundai Elantra» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել քարե պարսպին։
Shamshyan-ի հաղորդմամբ՝, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։
Վթարի փաստով ՊԾ Կոտայքի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվել, որտեղ էլ պարզվում են վարորդների ինքնությունը։
Աղբյուրի տեղեկություններով՝ «Lada Largus»-ը պատկանում է «Գազպրոմ Արմենիա» ընկերությանը։
60