3 Մարտի, 2025

ԿԽՄԿ-ն փետրվարին տեսակցություն է ունեցել հայերին, ովքեր պահվում են Ադրբեջանում։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Կարմիր խաչի միջազգային կազմակերպության պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին։

«Ռուբեն Վարդանյանին տեսակցությունը եղել է իր հացադուլի ընթացքում։ Տեսակցության շրջանակներում մեր պատվիրակի հետ եղել է բժիշկ։ Անազատության մեջ գտնվող հացադուլ հայտարարած անձանց ԿԽՄԿ-ն հնարավորություն ունի տեսակցելու բժշկի հետ, իսկ բժիշկը ևս պատվիրակ է և չի հանդիսանում տվյալ երկրի անձնակազմ։ Բժիշկը հնարավորություն է ունեցել ապահովելու անձի չեզոք զննումը»,- ասաց Զառա Ամատունին։

Նա նշեց, որ ԿԽՄԿ-ի աշխատանքի ձևաչափը չի ենթադրում հանրային քննարկում՝ իր տեսածի վերաբերյալ. այդ մասին չեն ասում ոչ Հայաստանի իշխանություններին, ոչ ընտանիքի անդամներին:

«Դրանք վերաբերում են տվյալ երկրում անազատության մեջ գտնվող անձանց համար պատասխանատու իշխանություններին»,-ասաց Ամատունին:

Լրահոս