21 Մարտի, 2025
Գյումրիում կայանալիք ընտրություններն իշխանությունը վերածել է կենաց-մահու պայքարի` առաջին պլան բերելով ոչ միայն քպ հնամաշ ու վաղուց ոչ պիտանի դեմքերին, այլ նման դեպքերի համար նախատեսված «տշված» վարձկաններին: Այդ մասին նշում է «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։
«Սրանց բոլորի նպատակն է` վարկաբեկիչ ու կեղծ տեղեկություններով տեղեկատվական դաշտը հագեցնելը, որով փորձում են քողարկել իրենց «բազմակուսակցական» անցյալի տեր, դեմք չունեցող և բացառապես Փաշինյանին ծառայություն առաջարկող թեկնածուին:
«Նիկոլի թեկնածու» պիտակն արդեն իսկ ամեն ինչ ասում է իշխանական թեկնածուի էության, սկզբունքների ու խոստացած հեռանկարների մասին, որովհետև ով ներկայանում է Փաշինյանի կամ քպ-ի անունից, առաջին հերթին կիսում է օրվա իշխանության ուրացման, հանձնողական, դավաճանական քաղաքականությունը»,- գրել է պատգամավորը։

 

 

 

Լրահոս