Իշխող կուսակցության մեջ երկիրը դեպի բարելավում տանելու վերաբերյալ հույսեր ունենալը մեծ մեղք չէ, այլ հարց է, թե ինչու անկուսակցական ռեֆորմիստը, ով, ի դեպ, ըստ շրջանառվող լուրերի, իբր ընդամենը վեց ամսով պետք է պաշտոնավարեր, որոշեց անդամագրվել ՀՀԿ-ին։
Սա մեկ բան է նշանակում Կարեն Կարապետյանը եկել է, որ մնա, և մնա երկար ժամանակով որպես վարչապետ։
«Փաստը» այս առիթով զրուցեց ԲՀԿ խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանի հետ։
«Դա վարչապետի իրավունքն է։ Եթե նա ներկայացնում է քաղաքական մեծամասնությունը, ներկայացնում է տվյալ մեծամասնության ծրագրերն ու նպատակները, ապա խոշոր հաշվով Կարեն Կարապետյանի քայլը սենսացիոն մեծ բացահայտում չեմ համարի։ Պարզապես գաղափարներ կրողը նաև իրավական տեսքով դառնում է տվյալ կուսակցության անդամ ու ներկայացուցիչ։ Կարող եմ նշել, որ հասարակության ու ժողովրդի կողմից Կարեն Կարապետյանն ավելի շատ ընկալվում էր որպես անկուսակցական վարչապետ»,- ասաց պատգամավորը հավելելով, որ բարեփոխումների շրջանակներում վարչապետը պետք է ավելի շատ որպես անկուսակցական հանդես գար.
«Այս հարցի շուրջ կընդգծեմ մեկ կարևոր հանգամանք, ժողովուրդն ավելի շատ սպասում է ոչ թե կուսակցական պատկանելության փոփոխության, այլ վարչապետի կողմից իրականացվող շոշափելի բարեփոխումների սոցիալական, տնտեսական ոլորտներում»,- նկատեց Վահե Էնֆիաջյանը։ Սոսե ՉԱՆԴՈՅԱՆ Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Փաստ» թերթի այսօրվա համարում
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով