Նա նշեց, որ մինչ օրս ՔՊ-ին չի հաջողվել մարսել այդ պարտությունը։
«Իհարկե, լուսավոր Էդմոնը 2,5 տարի դատական հայցերով հանդես գալով՝ ամեն ինչ արեց, որ ավագանին մինչ օրս չկայացնի համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով առաջին նիստը։
ՔՊ-ն նորից դիմել է իր գործընկեր լուսավորին։ Լուսավոր Սարիկը հագել է ՔՊ-ի կոստյում, բայց փորձում է համոզել գյումրեցուն, թե ինչքը Նիկոլ չէ, նիկոլիզմի հետևորդ չէ։
Սիրելի գյումրեցիներ՝ դուք կիրակի օրն ընտրելու եք Հայաստան՝ ինքնիշխան երկի՞ր, թե՞ թուրքի հպատակ, թուրք-ադրբեջանական տանդեմին ամեն օր մի նոր զիջում անող, օրեցօր աճող նրանց ախորժակը բավարարող նիկոլի՞զմ, թե՞ սեփական արժանապատվությունը գնահատող ինքնիշխան երկրի համար պայքրող ու տեր կանգնող Հայաստան։
Վանաձորցին ու երևանցին մերժել է ՔՊ-ին, հերթը ձերն է՝ Գյումրիինն ու Փարաքարինը»։