Արևմտյան ափի իսրայելցի վերաբնակիչները ծեծի են ենթարկել օսկարակիր «No Other Land» վավերագրական ֆիլմի պաղեստինցի ռեժիսոր Համդան Բալալին, ով ավելի ուշ ձերբակալվել է իսրայելական բանակի կողմից: Այս մասին հայտնում է Associated Press-ը՝ վկայակոչելով նրա գործընկեր ռեժիսորին և փաստաբանին։
«No Other Land» վավերագրական ֆիլմը պաղեստինցի և իսրայելցի ռեժիսորների համատեղ աշխատանք է։ Նա խոսում է Արևմտյան ափին իսրայելական բնակավայրերի մասին։ Մարտի 2-ին այն արժանացել է «Օսկար»-ի «Լավագույն վավերագրական ֆիլմ» անվանակարգում։
Ըստ փաստաբան Լիա Ցեմելի` ռեժիսոր Համդան Բալալը երեք պաղեստինցիներից մեկն էր, որոնք ձերբակալվել էին Սուսիա գյուղում:
Իսրայելական բանակն, իր հերթին, հայտարարել է, որ ձերբակալել է երեք պաղեստինցու, ովքեր իբր քարեր են նետել, և մեկ իսրայելցու, որը մասնակցել է երկու համայնքների ներկայացուցիչների միջև առճակատմանը, հաղորդում է գործակալությունը։