Սաուդյան Արաբիայում ԱՄՆ-ի հետ բանակցությունների ժամանակ ռուսական պատվիրակությունը պահանջել է Դոնեցկի, Լուգանսկի, Զապորոժիեն և Խերսոնի շրջանների բոլոր տարածքները հանձնել Կրեմլի վերահսկողությանը, չնայած այն բանին, որ ռուսական բանակն ամբողջությամբ չի վերահսկում դրանք։
Ինչպես գրում է The Moscow Times-ը, վկայակոչելով Կրեմլին ծանոթ աղբյուրներին, Մոսկվան պնդում է, որ այդ շրջաններն ամբողջությամբ ընդունվեն՝ Ռուսաստանի Դաշնության Սահմանադրությամբ նախատեսված վարչական սահմաններում։
«Սահմանադրությունը չի պարունակում Ռուսաստանից անջատվելու մեխանիզմ։ Մեզ պետք է ողջ Զապորոժիեն և ամբողջ Խերսոնի շրջանը», — ասել է Կրեմլին մոտ կանգնած մեկ այլ աղբյուր:
Մեկ այլ աղբյուր նշել է, որ Կրեմլը հույս ունի, որ Վաշինգտոնը, հնարավոր է, ճնշում գործադրի Կիևի վրա՝ իր զորքերն ամբողջությամբ դուրս բերելու Ռուսաստանի Դաշնության չորս նոր շրջաններից։
«Կամ Թրամփը կազդի նրանց հեռանալու վրա, կամ նրանք մեզ կասեն. «Սկսեք ձգձգվող բանակցություններ և զուգահեռաբար կիրառեք ռազմական ուժ՝ վերահսկողություն հաստատելու համար այդ տարածքներում»,- բացատրել է պաշտոնյան։