ԱՄՆ ռազմաօդային ուժերի F-35 կործանիչն արտակարգ վայրէջք է կատարել Ճապոնիայի Կոչի պրեֆեկտուրայի օդանավակայանում, հայտնում է Kyodo գործակալությունը։
Գործակալության տվյալներով՝ ինքնաթիռը կցված է Իվակունիում (Յամագուչի պրեֆեկտուրա) ԱՄՆ ծովային հետևակի կորպուսի ավիաբազային։ Միջադեպի հետևանքով՝ տուժածներ չկան։
Սա Ճապոնիայում ամերիկյան ռազմական ինքնաթիռների մասնակցությամբ առաջին միջադեպը չէ։ Վերջին շրջանում նման դեպքերը դժգոհություն և մտահոգություն են առաջացրել տեղի բնակիչների և մարզային իշխանությունների մոտ։
54