25 Մարտի, 2025
ԱՄՆ Տեխաս նահանգում Tesla ընկերության սպասրկման կենտրոնում մի քանի պայթուցիկ սարքեր են հայտնաբերվել: Այս մասին հայտնում է ABC հեռուստաալիքը՝ հղում անելով ոստիկանությանը:

«Երկուշաբթի առավոտյան Տեխասի Օսթին քաղաքում գտնվող Tesla -ի սպասարկման կենտրոնում հայտնաբերվել են մի քանի պայթուցիկ սարքեր», — ասվում է հրապարակման մեջ:

Նշվում է, որ սարքերը վնասազերծվել են։

Հետաքննությունների դաշնային բյուրոն (ՀԴԲ) հեռուստաալիքին հայտնել Է Tesla-ի հետ կապված միջադեպերը հետաքննելու համար խումբ ստեղծելու մասին:

 

Լրահոս