25 Մարտի, 2025

«Հրապարակ»-ի տեղեկություններով՝ Վաղարշապատի քաղաքապետ Դիանա Գասպարյանի ամուսնուն՝ Արամ Միրզոյանին պատկանող գազալցակայանում իրավապահները խուզարկություն են իրականացրել եւ ռազմամթերք ու թմրանյութ հայտնաբերել: Սա այն նույն գազալցակայանն է, որտեղ 2 օր առաջ սպանվեց 35-ամյա Արթուր Պարոնյանը: Սպանության մեջ կասկածվողը քաղաքապետի ամուսնու մտերիմ ընկեր Կարեն Ադամյանն է, մականունը «Ճապ»:

Երեկվանից փորձում ենք ՀՀ քննչական կոմիտեից խուզարկության եւ հայտնաբերված իրերի վերաբերյալ տեղեկություն ստանալ, սակայն վարույթն իրականացնող մարմինը համառորեն հրաժարվում է հաստատել։ «Մենք խուզարկությունների վերաբերյալ տեղեկություն չենք տալիս»,-ասաց ՔԿ մամուլի խոսնակը՝ փաստացի չհերքելով մեր տեղեկությունը։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

Լրահոս