25 Մարտի, 2025
Բելառուսի առաջնորդ Ալեքսանդր Լուկաշենկոն յոթերորդ անգամ պաշտոնապես ստանձնել է Բելառուսի նախագահի պաշտոնը։ Այս մասին հայտնում է BelTA գործակալությունը։

Երդմնակալության արարողությունը տեղի է ունեցել Մինսկի Անկախության պալատի հանդիսությունների սրահում։

Աջ ձեռքը դնելով սահմանադրության վրա՝ Ալեքսանդր Լուկաշենկոն երդում է տվել բելառուսերեն, հայտնում է ԲելՏԱ-ն։

Ավելի վաղ պետության ղեկավարի մամուլի քարտուղար Նատալյա Էյսմոնտը հայտնել էր, որ Բելառուսի վերընտրված նախագահը երդմնակալության արարողության նախօրեին փայտ է կտրել և հոկեյ է խաղացել։

Բելառուսի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը փետրվարի 3-ին հաստատել է նախագահական ընտրություններում Ալեքսանդր Լուկաշենկոյի հաղթանակը։ Երկրի ներկայիս ղեկավարը ստացել է ձայների 86,82%-ը, ինչը ռեկորդային ցուցանիշ է Լուկաշենկոյի ողջ նախագահության համար։

Լրահոս