25 Մարտի, 2025
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով մարտի 23-ին, գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։05-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կենտրոնական բաժնում տեղեկություն է ստացվել, որ «Ոսկու աշխարհ» առևտրի կենտրոնում ոսկյա զարդերի գողության դեպք է տեղի ունեցել։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողները պարզել են, որ Խորենացի 24 հասցեում գործող «Ոսկու Աշխարհ» առևտրի կենտրոնում օգտվելով աշխատակցուհու, Արմավիրի մարզի բնակիչ 25-ամյա Սերենա Մ․-ի անուշադրութունից գաղտնի հափշտակել են ոսկյա զարդեր:

Գ․ Շամշյանի տեղեկություններով ոստիկանների կողմից ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նշված արարքը կատարել է Վայոց ձորի մարզի բնակիչ 30-ամյա Մարիամ Խ․-ն։

Դեպքի փաստով ոստիկանության Կենտրոնական բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին։

Լրահոս