Իրանը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ համաձայնությունները, երկու երկրներին խրախուսում ենք, որ հնարավորինս շուտ ստորագրեն վերջնական փաստաթուղթը, Երևանում այս մասին հայտարարեց Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Սեյեդ Աբբաս Արաղչին:
«Տարածաշրջանի երկրների անկախությանը և տարածքային ամբողջականությանն աջակցում ենք և դեմ ենք միջազգային սահմանների ցանկացած փոփոխության, դեմ ենք աշխարհաքաղաքական ցանկացած փոփոխության։ Սա Իրանի կայուն դիրքորոշումն է»,-ասաց իրանցի նախարարը։
Նա նշեց, թե տարածաշրջանում բոլոր խնդիրները պետք է լուծվեն տարածաշրջանի ներսում՝ երկխոսության և դիվանագիտության միջոցով՝ առանց ուժի կիրառման։
57