25 Մարտի, 2025

Ներկայումս բացի Տիգրան Ուլուբաբյանի ցուցմունքից, այլ ապացույցներ չկան։ Երբ ապացույցներ ձեռք կբերվեն, այդ ժամանակ էլ վարույթ իրականացնող մարմինը կդիտարկի ոստիկաններին ձերբակալելու, հետապնդում հարուցելու, համապատասխան խափանման միջոցներ կիրառելու նպատակահարմության հարցը»,- «Մեդիա կենտրոնում» «Ոստիկանական խոշտանգումներ Լոռիում. երիտասարդին ծեծի են ենթարկել խոստովանություն կորզելու համա՞ր» թեմայով քննարկմանն ասաց ՀՀ քննչական կոմիտեի Խոշտանգումների և պաշտոնատար անձանց կողմից բռնություն գործադրելով լիազորությունները չարաշահելու կամ անցնելու հանցագործությունների քննության վարչության պետ Շիրազ Գրիգորյանը։

Նրա խոսքով` Տիգրանը մատնանշել է այն անձանց, ովքեր իր նկատմամբ բռնություն են գործադրել, սակայն նախաքննության ներկա փուլում պետք է ձեռք բերվեն Տիգրանի ցուցմունքը հաստատող այլ ապացույցներ, որոնց համակցությամբ էլ կգնահատվի ու հիմնավոր կդիտարկվի ոստիկանության  համապատասխան ծառայողների կողմից հանցանքի կատարումը.

«Ներկայումս Ուլուբաբյանի ցուցմունքից բացի, այլ ապացույցներ ձեռք չեն բերվել, որոնք կհաստատնեն ոստիկանների կողմից վերջինիս նկատմամբ բռնության գործադրելու հանգամանքը»։

Գրիգորյանն ասաց, որ ակնկալում էին դատաբժշկական փորձագետի եզրակացությամբ կարտացոլվի Տիգրանի մարմնական վնասվածքները, սակայն դատաբժշկական փորձագետի եզարակացությամբ պարզվել է, որ Տիգրանի մոտ մարմնական վնասվածքներ չեն հայտնաբերվել։

«Տիգրանը նաև հայտնել էր, որ ոստիկանները թքել են իր վրա։ Տուժողի կողմից հագուստը ներկայացվել է, նշանակվել է կենսաբանական փորձաքննություն՝ պարզելու, թե հագուստի վրա առկա՞ են թքի հետքեր, թե՞ ոչ, եթե կան, նույնակացման ենթակա՞ են, նույնականացման դեպքում պատկանում է ոստիկանների՞ն, թե ՞ ոչ»,- ասաց ՔԿ ներկայացուցիչը։

Լրահոս