25 Մարտի, 2025

Հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանի գործով հայտնի Թոռնիկը, ով վերջերս Գյումրիում նկատվել էր Սարիկի թիկունքին, Yerkir.am-ի տեղեկություններով շուտով նոր պաշտոն է ստանալու:

Նա նշանակվելու է էկոնոմիկայի նախարարության անասնաբուծության բաժնի պետ: Հիշեցնենք, որ Թոռնիկը Չալաբյանի ձերբակալությունից հետո նշանակվել էր ագրարային համալսարանի Ոսկեհատի ուսումնափորձնական տնտեսության տնօրեն, ապա աշխատանքի էր անցել Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնում:

Լրահոս