25 Մարտի, 2025

Երևանը պատրաստ է շարունակել բանակցությունները՝ չնայած Բաքվի նոր պայմաններին: Այս մասին իրանցի գործընկեր Սեյեդ Աբբաս Արաղչիի հետ համատեղ ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։

Պատասխանելով հարցին, թե ինչ պետք է անի հայկական կողմն այն պայմաններում, երբ Բաքվի հետ խաղաղության պայմանագրի տեքստի հաստատման մասին հայտարարությունից հետո ադրբեջանական կողմը նոր պայմաններ է հնչեցնում և ապատեղեկատվություն է տարածում սահմանային խախտումների մասին, Միրզոյանն արձանագրեց, որ Ադրբեջանի կողմից հաստատում չի եղել փաստաթղթի ստորագրման ժամկետի և վայրի շուրջ քննարկումներ սկսելու վերաբերյալ, ընդհակառակը՝ Բաքուն սկսել է պայմաններ առաջ քաշել։

«Ի՞նչ անել՝ շարունակել աշխատել, բանակցել և փնտրել արժանի լուծումներ, որոնք կապահովեն երկարաժամկետ խաղաղություն»,- նշել է նախարարը։

Լրահոս