21 Հունիսի, 2024

Ռուսաստանը պատրաստ է նպաստել Բաքվի և Երևանի հարաբերությունների կարգավորմանը, այս մասին հայտարարել է Ադրբեջանում Ռուսաստանի դեսպան Միխայիլ Եվդոկիմովը։

«Ռուսաստանը շահագրգռված է խաղաղ և բարգավաճ Հարավային Կովկասով և պատրաստ է նպաստել Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորմանը։

Ռուսական կողմը համոզված է, որ արտաքին ուժերի միջամտությունը տարածաշրջանային գործերին անընդունելի է, և բոլոր հարցերը պետք է և կարող են լուծվել հենց մեր տարածաշրջանի պետությունների կողմից»,- նշել է դեսպանը՝ ելույթ ունենալով Բաքվում կայացած ռուս-ադրբեջանական փորձագիտական ​​խորհրդի հինգերորդ նիստում։

kotayk

Լրահոս