«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. դեկտեմբերի 20-ին ժամը 10.00-ից մինչև դեկտեմբերի 21-ը ժամը 10.00-ն կդադարեցվի Երևանի հետևյալ տարածքների ջրամատակարարումը.
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Մոնթե Մելքոնյան փողոցի,
Կենտրոն վարչական շրջանի «Կիլիկիա» գարեջրի գործարանի, «Ջեյ Սի Էյ» ոսկերչական ընկերության:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: