Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամը ներկայացնում է հետաքննական հոդված, որտեղ
անդրադառնում է Ադրբեջանին, որը չի պահպանել իր պատմամշակութային ժառանգությունը, սակայն մեղադրում է
հայկական կողմին Արցախի տարածքում գտնվող մուսուլմանական հուշարձանները վանդալիզմի ենթարկելու մեջ։
Ադրբեջանում բազմաթիվ պատմական կոթողներ, այդ թվում՝ մուսուլմանական սրբավայրեր, վերածվել
են աղբանոցների կամ ավերվել։ Օրինակ՝ Նովխանի գյուղի Շահ Սուլթան Հուսեյնի մզկիթը և Բաքվի Մաշթաղայի
17-18-րդ դարերի համամը վերածվել են աղբավայրերի, ինչպես նաև Սումգայիթի Ջորաթի «Հաջը Մաջիդ» համամը։
Ադրբեջանում վանդալիզմի են ենթարկվում սրբավայրեր ու ուխտատեղիներ,որի ապացույցն են
Յալամայի, Խանոբայի և Մոլլա Ահմադի այրված սրբավայրերը։
Այսպիսով՝ ադրբեջանական կողմն անգամ քաղաքակրթությանն է պատերազմ հայտարարել՝ ոչնչացնելով իր տարածքում
գտնվող տարբեր ժամանակաշրջաններին ու ժողովուրդներին պատկանող մշակութային արժեքները։
Մանրամասները՝ հիմնադրամի կայքում։