9 Փետրվարի, 2025

ՀՀԿ երիտասարդական կազմակերպության նախագահ Հենրիխ Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Աննա Հակոբյանի այցը Քաթար նոր հարցեր է առաջացրել Հայաստանի արտաքին քաղաքականության թափանցիկության և իշխանության իրական մտադրությունների վերաբերյալ։ Ո՞րն էր այցի պաշտոնական նպատակը, ի՞նչ օրակարգ էր ներկայացվում, և ամենակարևորը՝ ի՞նչ քաղաքական, տնտեսական կամ մշակութային պայմանավորվածություններ են ձեռք բերվել այս հանդիպումների ընթացքում։

Պաշտոնական աղբյուրները, ինչպես միշտ, նվազագույն տեղեկատվություն են տրամադրում, սակայն ուշագրավ է, որ այցից կարճ ժամանակ անց Զբոսաշրջության կոմիտեն հայտարարեց հայկական հյուրանոցներում մահմեդական ուխտավորների համար աղոթասենյակներ բացելու անհրաժեշտության մասին։ Սա պատահականությո՞ւն է, թե՞ Քաթարի հետ գաղտնի պայմանավորվածությունների մաս, որոնք հանրությանը դեռ չեն բացահայտվում։

Հատկանշական է նաև Աննա Հակոբյանի արտաքին տեսքը՝ Քաթարի իշխանությունների հետ հանդիպումների ընթացքում։ Պաշտոնական լուսանկարներում նա ներկայացել է մահմեդական ավանդույթներին համապատասխան հագուստով։ Սա զուտ դիվանագիտական քաղաքավարությո՞ւն է, թե՞ ավելի խորքային քաղաքական ուղերձ՝ արտահայտելով Հայաստանի նոր՝ ավելի մեծ կախվածությամբ հարաբերությունները Մերձավոր Արևելքի պետությունների հետ»։

Աղբյուրը` Հենրիխ Դանիելյան

Լրահոս