Սեյսմոլոգները երկրաշարժ են գրանցել ճապոնական Հոնսյու կղզու հյուսիսային ափերի մոտ։ Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը երկրի ազգային օդերեւութաբանական վարչությանը հղումով։
Գործակալության տվյալներով տարերային աղետի էպիկենտրոնը գտնվել է Խաղաղ օվկիանոսում Աոմորի նահանգից արեւելք։ Ստորգետնյա ցնցումների ուժգնությունը կազմել է 5,5 մագնիտուդ։
Աղետի գոտում իրավիճակի մասին այլ մանրամասներ դեռ չեն նշվում։ Մասնավորապես, ավերածությունների կամ զոհերի մասին տեղեկություններ չկան։ Ավելին, տեղական իշխանությունները քաղաքացիներին չեն զգուշացրել ցունամիի վտանգի մասին։
37