5 Հուլիսի, 2024

Պատգամավոր Գառնիկ Դանիելյանի գրառումը.

«Իշխանական Armtimes.com կայքը սենսացիոն վերնագրերով փորձում է ներկայացնել, որ իմ քաղաքական գործունեության ընթացքում ձեռք եմ բերել բազմաթիվ բնակարաններ, հողամասեր։

Մինչդեռ, հայտարարագիրս ուսումնասիրելու դեպքում` պարզ կլինի, որ ես ինձ պատկանող գրեթե բոլոր գույքերը ձեռք եմ բերել մինչև ԱԺ պատգամավոր դառնալս, երբ զբաղվում էի գործարարությամբ։

Նախքան 2021 թ. ես երբեք չեմ զբաղեցրել որևէ պետական պաշտոն, իսկ իմ եկամուտները գոյացել են գործարարությամբ զբաղվելու արդյունքում:

Աշխատանքն իբրև թե խարախուսող և հարկատու քաղաքացիներին «հերոսացնող» չինովնիկների` նման վարքագիծը հատկապես ծիծաղելի է հենց նման դեպքերում, երբ ակնհայտ դրսևորվում է ներկայումս պաշտոն զբաղեցնողների կույր ատելությունը ցանկացած կայացած անհատի նկատմամբ, ով կարողացել է սեփական քրտինքով որևէ բան ստեղծել մեր երկրում:

Նման հրապարակումներով և վերնագրերով փորձում են արատավորել մարդկանց համբավը՝ երբեք պետական պաշտոն չզբաղեցրած, ողջ կյանքում աշխատած մարդկանց ստեղծածը ներկայացնելով որպես վատ երևույթ:

Լրագրողական նման վայ «հետաքննությունների» սիրահարներին խորհուրդ կտամ միայն ուսումնասիրել իշխանական պատգամավորների ունեցվածքը` համեմատություններ անելով մինչ 2018 թվականը և դրանից հետո»:

kotayk

Լրահոս